Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2.2 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 385.45 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 385.49 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը ավելացել է 0.45-ով և կազմել 384.90 դրամ:
Առևտրային բանկերն այսօր դոլարը վաճառում են 386.5-388 դրամով և գնում՝ 382-384.5 դրամով:









































