Մերձավորարևելյան քառյակի ներկայացուցիչ Թոնի Բլեերը հայտարարել է, որ ինքը նախկինի պես ջանքեր է գործադրում Իսրայելի կողմից պահվող գումարները հնարավորինս արագ Պաղեստինի փոխանցելու ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է MIGnews գործակալությունը, Բլեերը նշել է, որ այդ գումարների փոխանցումը բխում է երկու երկրների շահերից:
«Դրանք պաղեստինյան գումարներ են, որոնք կենսական կարևոր նշանակություն ունեն և անհրաժեշտ են, որպեսզի ՊԻ-ն շարունակի գործել ու ծառայություներ մատուցել պաղեստինցիներին»,- ասել է Բլեերը:
Ավելի վաղ Իսրայելի կառավարությունը նիստ էր անցկացրել, որում քննարկվել էր Պաղեստինի ինքնավարության հարկային եկամուտները բացելու հարցը, որոնց փոխանցումը կասեցվել էր: Սակայն նիստի ժամանակ այդ հարցը չի լուծվել:










































