Грузия Online-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 18-ին Վրաստանում իր աշխատանքներն է սկսելու ռուս-վրացական գործարար խորհուրդը, որում ներառված են տեղի գործարարներն ու ռուսաստանցի ձեռնարկատերերը։
Այս գործարար խորհրդի նախաձեռնողներից մեկը հանդիսացող Դավիթ Զոդելավան լրագրողներին հայտարարել է, որ խորհրդի մասնակիցների պլանավորել են վերականգնել երկու երկրների միջև տնտեսական կապերը և իրականացնել համատեղ բիզնես նախագծեր։
Գործարար խորհրդի նիստում քննարկվելու է նաև դեպի ներքին շուկաներ երկու երկրների ապրանքների վերադարձի հարցը։ Ռուս և վրացի գործարարները մտադիր են դիմել կովկասյան հանրապետությունների իշխանությունների ներկայացուցիչներին, որոնք հրավիրված են կազմակերպության նիստին։
Ռուս-վրացական գործարար խորհրդի նախաձեռողները հայտարարում են, որ իրենց աշխատանքը կրում է բացառապես ոչ քաղաքական բնույթ։











































