Լիբիայի Ազգային անցումային կառավարության կազմը կհայտարարվի առաջիկա կիրակի: Այս մասին հաղորդում է Agence France-Press-ը` վկայակոչելով Լիբիայի ազգային անցումային խորհրդի ղեկավարի տեղակալ Աբդել Հաֆեզ Հոջուին:
ԱԱԽ-ն հոկտեմբերի 31-ին վարչապետ է ընտրել 60-ամյա Աբդել Ռահիմ Ալ-Քիբբին, որն էլ պետք է կազմի նոր կառավարություն ոչ ուշ, քան նոյեմբերի 23-ը:
«Կառավարության ղեկավարը բանակցություններ է վարում… Մենք սպասում ենք, որ նոր կառավարության կազմը կհայտարարվի առաջիկա կիրակի (նոյեմբերի 20)»,- ասել է ԱԱԽ փոխղեկավարը մամուլի ասուլիսում:
Նա նշել է, որ նոր կառավարության կազմը կներկայացվի ԱԱԽ-ին և կհաստատվի նրա անդամների կողմից:










































