Wednesday, 10 06 2026
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան

ԼՂ կարգավորման գործընթացը կարող է փոքր-ինչ դանդաղել. ՀՀԿ պատգամավոր

Ազգային ժողովում այսօր սկսվել են 2012 թվականի բյուջեի քննարկումները: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

«Երկիրը կարծես թե կամաց-կամաց վերադառնում է կայուն փուլ, անցում ենք կատարում ավելի ճկուն տնտեսության: Մենք արդեն հաղթահարում ենք հետճգնաժամային ամենաբարձր ցուցանիշը:

Կարևոր եմ համարում բյուջեի հատկապես սոցիալական հատվածը, որով նախատեսվում է, որ նպաստները և թոշակները կավելանան 10 տոկոսով, մոտ 20 տոկոսով կավելանան ռազմական ոլորտին տրամադրվող գումարները` կազմելով 206 մլրդ դրամ:

Հատկացումներ կլինեն կապի, տրանսպորտի և գյուղատնտեսության ոլորտներում: Բավական լուրջ քաղաքականություն է ակնկալվում իրականացնել հարկային վարչարարության իրականացման հաշվին»,- ասաց Մելիքյանը:

Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հրաժարականին` նա նկատեց, որ ՀՀԿ-ն նպատակ ունի և իր վրա է վերցնում Հայաստանում արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու պատասխանատվությունը:

«ԱԺ նախագահի պաշտոնի վերաբերյալ քննարկումներ դեռևս չեն եղել, և կոռեկտ չի լինի այս պահի դրությամբ թեկնածուների անուններ հայտարարել»,- նկատեց նա:

Խորհրդարանականը քաղաքական ներկա իրավիճակը «նորմալ» գնահատեց` նկատելով, որ քաղաքական ուժերը փորձում են համախմբել իրենց ուժերը` ընտրություններին ավելի լավ ներկայանալու համար:

Պատգամավորը նաև նշեց, որ անընդունելի է, երբ Սյունիքի մարզպետը գործարար կնոջ է ծեծում: «Սակայն համոզված չեմ, որ նման բան է տեղի ունեցել. այդ մասին տեղեկացել եմ մամուլից և ականատեսներից մեկի հետ էլ զրուցել եմ, ով հավաստել է, որ նման բան չի եղել»,- ասաց Գագիկ Մելիքյանը:
Անդրադառնալով արտաքին քաղաքականության, ԼՂ հակամարտության թեմային` ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ կարգավորման գործընթացը կարող է փոքր-ինչ հապաղել:

«Քաղաքական, ընտրական գործընթացները կստիպեն, որ կարգավորման գործընթացը մի քիչ դանդաղի: Ինչ վերաբերում է Ադրբեջանի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ ընտրվելուն, ապա չեմ կարծում, որ նրան հաջողվի ԼՂ հարցը տեղափոխել ՄԱԿ բարձր ատյաններ, որքան էլ նա դա փորձի: ՄԱԿ-ի 5 մշտական անդամներից 3-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են և գիտակցում են, որ հարցը կարող է լուծվել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում