«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 14-ին` ժամը 21.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Վարդանանց և Գ. Նժդեհի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ Կոմբո», «ՎԱԶ-2106» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաները:
«Ֆորդ Կոմբո»-ի և «ՎԱԶ-2106»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:






































