Wednesday, 10 06 2026
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը

Ադրբեջանը ցանկանում է գնել չին-պակիստանյան համատեղ արտադրության JF-17 Thunder տիպի մարտական ինքնաթիռներ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը հայտարարել է չին-պակիստանյան համատեղ արտադրության JF-17 Thunder մարտական ինքնաթիռներ գնելու իր մտադրության մասին։ Այս մասին հայտարարել է Pakistan Aeronautical Complex-PAC ընկերությունը, որը մասնակցում է Dubai Airshow-2011 ավիաշոուին։

Այդ ավիաշոուի ընթացքում իրականացվել են JF-17 Thunder-ի ցուցադրական թռիչքներ, որոնց հետևել են ադրբեջանական պատվիրակության անդամները։ Պակիստանյան ընկերության ներկայացուցիչները նշել են, որ իրենք դրանց շուրջ բանակցել են Ադրբեջանի հետ, սակայն բանը դեռ չի հասել առքուվաճառքին։

Ներկայումս պակիստանյան ընկերությունը զբաղված է իր երկրի ռազմաօդային ուժերի պատվերների կատարմամբ, իսկ Ադրբեջանի համար պատվերներ կարող է իրականացնել մի քանի տարում։ Կողմերը նախնականորեն պայմանավորվել են մարտական ինքնաթիռների առաքման ծավալի շուրջ։

Նշվում է, որ մի շարք ցուցանիշներով JF-17 Thunder-ը նման է МиГ-29-ին։ Բարձր մանևրայնություն ունեցող JF-17 Thunder ինքնաթիռները կնպաստեն Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մարտունակության բարձրացմանը։ JF-17 Thunder-ի երկարությունը կազմում է 14.97 մետր, առավելագույն քաշը՝ 12.474 կիլոգրամ, առավելագույն արագությունը՝ 1909 կմ/ժամ, մարտի շառավիղը՝ 1352 կիլոմետր։

Այն զինված է 23 միլիմետր տրամաչափի Tipe 23-2 տիպի երկփող հրանոթով, «օդ-օդ» տիպի 4 ղեկավարվող հրթիռներով, «օդ-երկիր» տիպի 1 ղեկավարվող հրթիռով, 1 չղեկավարվող հրթիռով, Мк.82 տիպի 4 ավիառումբերով, Мк.84 տիպի 1 ավիառումբով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում