Այս պահին գործարար Սիլվա Համբարձումյանը Հատուկ քննչական ծառայությունում է:
Գործարարը ՀՔԾ է հրավիրվել օրերս լրատվամիջոցներին արած իր հայտարարության և նյութերի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ս. Համբարձումյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Լիճվազք-Թեյի իր ոսկու հանքից Սյունիքի մարզպետը գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորում, որը ներկայում իբր գտնվում է Խաչատրյանին պատկանող Գեղվա ձոր հանքավայրում։
Բացի այդ` կինը մեղադրանքի խոսքեր էր հնչեցրել նաև Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հասցեին:
Գործարարի պնդմամբ՝ վերջիններս անօրինական գործողություններով հանքը խլել են իր ձեռքից: