Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 14-ին` ժամը 22.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Կոմիտասի պողոտայի թիվ 46 շենքի մոտից բերման են ենթարկել 20-ամյա մի երիտասարդի:
Պարզվել է, որ նա ս.թ. օգոստոսի 17-ին` ժամը 22.00-ին, Քաջազնունի փողոցի «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ բացահայտ հափշտակել է մի քաղաքացու բջջային հեռախոսը և դիմել փախուստի` պատճառելով 110.000 դրամի վնաս:
Կատարվում է նախաքննություն:










































