Saturday, 06 06 2026
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

Մինսկի խմբում ԵՄ-ն կունենա իր ներկայացուցիչը

Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի (European Council on Foreign Relations) Լոնդոնի մասնաճյուղի քաղաքագետ Բեն Ջուդահ
– Պարոն Ջուդահ, ինչպե՞ս եք գնահատում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Եվրոպայի անվտանգության նոր հայեցակարգի առաջարկը, որը վերջին օրերին քննարկվում էր Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի, Գերմանիայի կանցլեր Մերկելի եւ նրանց ռուս պաշտոնակցի միջեւ:
– Ընդամենը երկու տարի առաջ` ռուս-վրացական պատերազմից հետո, ԵՄ-ում մեծ տրոհում եղավ այն հարցի շուրջ, թե ինչպես պետք է պայմանավորվել Ռուսաստանի հետ: Ավելի ուշ, ռուս-վրացական պատերազմը եւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը ավելի ու ավելի միավորեցին ԵՄ բաժանող դիրքորոշումները. արդյունքում դրանք ավելի միասնական դարձան: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի ներկա հարաբերությունները Չինաստանի հետ, Իրանի դեմ պատժամիջոցները այդ երկրին ստիպում են կիսով չափով մասնակցել ԵՄ քաղաքական օրակարգի ձեւավորմանը: Ուստի ԵՄ-ն փորձում է, ի դեմս ՌԴ-ի եւ Թուրքիայի, հին աշխարհամասի անվտանգության հարցերը ինքնուրույն լուծել` դիմագրավելու այն մարտահրավերները, որոնք ծառացած են ԵՄ առջեւ: Իսկ այն հարցին, թե որքա՞ն է հավանականությունը, որ Մեդվեդեւի առաջարկը կարող է կյանքի կոչվել` ասեմ, որ հավանական եմ համարում, որ այս առաջարկը կարող է վերածվել մի գործընթացի, որը շարունակվելու միտում կունենա, եւ, ինչու չէ, կարող է նպաստել Մերձդնեստրի հարցի վերջնական լուծմանը: Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին` չեմ կարծում, որ այս փաստաթուղթը կարող է որեւէ ազդեցություն ունենալ` ո՛չ ղարաբաղյան խնդրի, ո՛չ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հարցերում: Այնուամենայնիվ, այդ հակամարտությունները կարող են կարգավորվել, եթե դրանցում ներքաշված երկրների ներսում հասունանա հակամարտությունը կարգավորելու ներքին անհրաժեշտություն:
– Դ.Մեդվեդեւի առաջարկը, ըստ էության, կասկածի տակ է դնում ԵԱՀԿ-ի` որպես Եվրոպայի անվտանգության արդյունավետ երաշխավորի դերը: Ի՞նչ կարծիքի եք այդ մասին, եւ ինչպե՞ս եք գնահատում այն, որ այդ թեմայի շուրջ բանակցությունները տեղի են ունենում մի հարցի շուրջ, որը Ռուսաստանը սկսել է առավել շեփորահարել հատկապես ռուս-վրացական պատերազմից հետո:
– ԵԱՀԿ-ն շարունակելու է մնալ առանց այլընտրանքի ե՛ւ ռուս-վրացական պատերազմից հետո, ե՛ւ Ղրղզստանի վերջին ճգմաժամից հետո: ԵԱՀԿ-ն լուրջ փորձագիտական մակարդակով աշխատում է Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում` կարգավորելու համար այդ տարածաշրջաններում կուտակված հակամարտությունները, եւ այսօր խոսք կարող է գնալ միայն ԵԱՀԿ-ն եւ ԵԱՀԿ գործունեությունը, նրա լիազորությունների մանդատը ընդլայնելու, այլ ոչ թե նրա փոխարեն, այլ համակարգ ստեղծելու մասին:
– Սարկոզի-Մերկել-Մեդվեդեւ եռանկյունու ընդլայնման, ԵՄ այլ երկրների նախագահների ընդգրկելու հնարավորություն տեսնո՞ւմ եք, եւ ինչո՞ւ են միայն Մերկելն ու Սարկոզին մասնակցում Եվրոպայից: Ըստ Ձեզ, այս խմբում ինչո՞ւ չկա Մեծ Բրիտանիան:
– Վերջին տարիներին մենք տեսել ենք արմատական փոփոխություններ ԵՄ-ի եւ աշխարհի քաղաքական զարգացումներում: Այնպիսի գլոբալ միավորները, ինչպիսիք են ԵՄ-ը, Եվրոպական հանձնաժողովը, Առեւտրի միջազգային կազմակերպությունը` նոր հարաբերությունների եւ նոր քաղաքական օրակարգի փնտրտուքի մեջ են: Թե՛ Մերկելի, թե՛ Սարկոզիի հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է բացատրել իրենց երկրների ներքին պատճառներով, ինչի անհրաժեշտությունն այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետը չունի: Սարկոզին երկրի ներսում լուրջ ընդդիմություն ունի, որը նրան մեղադրում է խիստ ամերիկամետ լինելու մեջ, իսկ Մերկելը խնդիր ունի համոզելու գերմանացիներին, որ ինքը եւս շահագրգիռ է Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերությունների խորացմանը: Ուստի Ռուսաստանի հետ այս վերջին մերձեցումը ավելի ներքին պահանջները բավարարելու խնդիր ունի, քան արտաքին քաղաքական կոնցեպտուալ դիրքորոշում է:
– Ի՞նչ կարծիքի եք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին` Թուրքիայի ԵՄ անդամակցության համատեքստում:
– Ինձ թվում է, որ Թուրքիան որքան խորը ինտեգրվի ԵՄ-ին, դրանից կշահի Հայաստանը` իր համար սեփական ճանապարհ բացելով դեպի եվրոպական ընտանիք: Եվ այս պարագայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում Հայաստանը պետք է որոշի իր զարգացման ուղղությունը` շարժվում է դեպի Եվրոպա՞, թե՞ Ռուսաստանի հետ ավելի խորը ինտեգրացիայի է գնում:
– Իսկ եվրոպական անվտանգության տեսանկյունից ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ղարաբաղյան հակամարտությունը:
– Ես մեծ տեղաշարժ չեմ սպասում ղարաբաղյան կարգավորման գործընթացում, սակայն առաջիկայում ֆորմալ, բայց շատ կարեւոր փոփոխություն կլինի` ԵԱՀԿ Մինսկի խմբում ԵՄ-ն կունենա իր ներկայացուցիչը: Բոլոր սառեցված հակամարտություններից հեշտ կարգավորվողը Մերձդնեստրինն է, ամենադժվարը ղարաբաղյան խնդիրն է:
– Որքանո՞վ եք արդյունավետ համարում «Արեւելյան գործընկերությունը» անդամ երկրների համար:
– Չեմ կարող ամբողջական գնահատել, բայց այն արդյունավետ գործիք է Վրաստանի եւ Ուկրաինայի համար, որոնք անկեղծորեն ձգտում են ինտեգրվել Եվրոպային: Սա կարող է նմանվել Սինգապուրի օրինակին, երբ անդամ երկրները կարող են իրենց օրենսդրությունը համապատասխանեցել եվրոպական ստանդարտներին: Պետք է նշել որ «Արեւելյան գործընկերության» ծրագրով շատ մեծ առաջընթաց գրանցեց Մոլդովան, թեեւ վերջին ընտրական գործընթացներով հետընթացի փորձեր արվեցին: Անցած ճանապարհը բավական է, որպեսզի Բրյուսելը գնահատի ծրագրի արդյունավետությունն ու անհրաժշետ փոփոխություններ կատարի թե՛ անդամ երկրների, թե՛ ծրագրի ֆինանսավորման հարցերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում