Ամանորյա տոներին ընդառաջ Երևանի կենդանաբանական այգին երեխաների համար հայտարարում է բաց դռների միամսյակ:
Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը մինչև 16 տարեկան այցելուների համար այգու մուտքն անվճար է լինելու:
Վերջերս Երևան ժամանած արտասահմանցի մասնագետներն անվճար հիմունքներով ստանձնել են Երևանի կենդանաբանական այգու գլխավոր հատակագծի նախագծումը:
Հատակագծով նախատեսված է էկոժամանցի գոտու կառուցում:
Այգում կլինեն կենդանիների նոր ցուցադրություններ:
Այգին կգործի նաև երեկոյան ժամերին` «գիշերային սաֆարիի» օրինակով կցուցադրվեն գիշերային կենդանիները:









































