«Ժողովուրդ»-ը գրում է, որ Սերոբ Տեր-Պողոսյանի կինը՝ Մադլեն Թաշճյանը, երեկ դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ գործարար Սիլվա Համբարձումյանից պահանջելով մամուլում տպագրել համապատասխան տեքստ, ապա հօգուտ իրեն բռնագանձել մեկ լումա:
Թերթի հարցին, թե ինչու է դատարան դիմել 1 լումայի պահանջով ի տարբերություն, օրինակ, փաստաբանների կամ օլիգարխների, որոնք 6 կամ 18 միլիոն դրամ են պահանջում զրպարտության կամ վիրավորանքի համար, տիկին Մադլենը պատասխանել է. «Ինձ փողը չի հետաքրքրում»:
«Այսպիսով՝ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գործադիր տնօրեն տիկին Թաշճյանի հայցը կարող է «քայլող» նախադեպ դառնալ բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտում»,- հավելում է թերթը:








































