«Կազբեգի» սուրճը, որը պատկանում է Վրաստանում գարեջուր արտադրող ամենահեղինակավոր ընկերությանը, դադարել է արտադրվել:
Ընկերության ղեկավար Վաժա Բուրդուլին մեղադրում է հայ ներմուծողներին՝ վրացական շուկայում մենաշնորհային դիրք ունենալու համար: Բուրդուլին ասել է, որ իր երկիրը հակամենաշնորհային կանոնակարգեր չունի, այդ իսկ պատճառով տեղական արտադրությունն անկում է ապրում, իսկ հայերը, ըստ նրա, «ազնիվ չեն խաղում»։
«Հայերը շուկայում բամբասանք են տարածում, թե մենք լավ որակի սուրճ չենք արտադրում: Ես փորձել եմ բանակցել հայերի հետ, բայց նրանք միայն առաջարկում են, որ իրենց նման վարվեմ: Եվ որ միայն այդ դեպքում շահույթ կունենամ»,- ասել է Բուրդուլին The FINANCIAL-ին:









































