Գերմանիայում բացաահայտվել է Neo-Nazi ահաբեկչական կազմակերպությունը: Այն իրականացրել է տասնյակ սպանություններ և թալանել է 14 բանկ:
Vesti.ru-ն հայտնում է, որ կազմակերպության հիմնական անդամները երեքն են։ Նրանք գործել են դաժան և առանց խնայելու ոչնչացրել են իրենց ընտրած զոհերին: Հիմնականում սպանել են թուրք գաղթականներին:
Երբ ոստիկանները շրջապատել են հանցագործներին, նրանցից երկուսն ինքնասպան են եղել, իսկ 36–ամյա Բեատա Ցշեպան ձերբակալվել է:
Կազմակերպության անդամները գործել են Համբուրգում, Մյունխենում, Ռոստոկում, Դորտմունդում, Կասսելում:
Ոստիկանները նշում են, որ, հնարավոր է, նրանք ունեցել են հանցակիցներ:








































