«Լոս Անջելես Գելեքսի»-ն կփորձի ձեռք բերել «Չելսի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին:
«Գելեքսի»-ի ղեկավարները կարծում են, որ Լեմպարդը կարող է փոխարինել Դևիդ Բեքհեմին, ով մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել ակումբը: Ամերիկյան թիմի ղեկավարները հայտարարել են, որ չեն ցանկանում բաց թողնել Բեքհեմին, սակայն եթե վերջինս լքի ակումբը, ապա իրենք կփորձեն թիմ հրավիրել մեկ այլ աստղային ֆուտբոլիստի:
Ամերիկացիները Լեմպարդին ձեռք բերելու համար պետք է խոշոր գումար ներդնեն, քանի որ վերջինս լավ մարզավիճակում է և ամրապնդվել է «Չելսի»-ի և Անգլիայի հավաքականի հիմնական կազմում:








































