ԱՄՆ պաշտպանության նախարարության հեռանկարային մշակումների գործակալությունն աշխատում է անձի ճանաչման ու գրանցման նոր մեթոդի վրա: Այն հնարավորություն կտա գրանցել անձի բիոմետրիկ տվյալները՝ստեղնաշարի վրա աշխատելու միջոցով:
DARPA–ի այս ծրագրի հիմնական նպատակն է ամրագրել անձի ինքնությունը այն ժամանակ, երբ վերջինս աշխատում է ստեղնաշարի վրա: Բացի այդ, այս ծրագիրը հնարավորություն է տալիս գրանցվելու ժամանակ այլևս չկիրառել գաղտնաբառ, քանի որ այն կարող է համակարգում մնալ և գաղտնի տեղեկության արտահոսքի պատճառ դառնալ:
Բիոմետրիկ գրանցման ծրագիրը դեռևս վերջնականապես ձևավորված չէ։









































