Amazon ընկերությունը սահմանված ժամկետից շուտ սկսել է Kindle Fire պլանշետի վաճառքը:
Նախկինում հայտնել էին, որ ապրանքի վաճառքը համացանցային խանութում կսկսվի նոյեմբերի 15-ից, բայց սկսվեց նոյեմբերի 14-ից:
Kindle Fire–ը վաճառվում է միայն ԱՄՆ–ի տարածքում, և այն կարելի է ձեռք բերել միայն Amazon կայքից: Kindle Fire–ն ունի Wi-Fi մոդուլ, սակայն 3G ցանցի հետ չի կարող աշխատել:
Սարքավորումն աշխատում է Android 2.3-ի ձևափոխված տարբերակում:
Շատ մասնագետներ նշում են, որ Kindle Fire-ը և նրա մրցակից 250 դոլարանոց Nook Tablet-ը իրենց ճանաչվածությամբ կգերազանցեն մյուս կազմակերպությունների պլանշետներին:
.









































