«Մանչեսթեր Սիթի»-ն ցանկանում է ձեռք բերել «Արսենալ»-ի ավագ Ռոբին վան Պերսիին: Մանչինին մտադիր է Կառլոս Տևեսի փոխարեն (ով, ամենայն հավանականությամբ, հունվարին կլքի Մանչեսթերը) իր թիմում նոր հարձակվող տեսնել:
Հոլանդացուն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում են իրենց թիմ հրավիրել նաև միլանյան «Ինտեր»-ի ղեկավարները: Դիեգո Ֆորլանը չկարողացավ Սամուել Էտո’Օի` իտալական ակումբից հեռանալուց հետո փակել թիմի հարձակման գծում առաջացած բացը:
«Զինագործներ»-ը ցանկանում են 28-ամյա հարձակվողին նոր` երկարամյա պայմանագիր առաջարկել` մինչև 2013 թվականի հունիս, սակայն խաղացողը ներկայումս նույնիսկ չի ցանկանում լսել առաջարկվող պայմանագրի մանրամասները:








































