Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3.75 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 384.97 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 385 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը ավելացել է 0.36-ով և կազմել 384.45 դրամ:
Առևտրային բանկերն այսօր դոլարը վաճառում են 386-388 դրամով և գնում՝ 382-384 դրամով:









































