«Չեխիա»-ի երիտասարդական հավաքականի դեմ մեր ընտրանու մրցավեճի նախախաղային մամլո ասուլիսում Ռաֆայել Նազարյանը նշեց, որ դեռևս հայտնի չէ, կշարունակի՞ արդյոք ինքն աշխատել «Բանանց»-ում, թե` ոչ:
«Բանանց»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը կշարունակի մարզել երևանյան ակումբը:
Նազարյանի` «Բանանց»-ը գլխավորելուց հետո թիմը սկասեց դուրս գալ ծանր իրավիճակից և, ի վերջո, Հայաստանի 2011 թվականի առաջնությունն ավարտեց մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում:








































