«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 12-ին` ժամը 15.30-ին, Երևանի Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «ՎԱԶ-2106» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաները:
«ՎԱԶ-2106»-երի վարորդներն ու մեկի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:










































