Wednesday, 10 06 2026
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի

Բյուջեն իրատեսական է. Վ. Գաբրիելյան

«Եթե խոշոր խնդիրներ առաջանան Եվրոպայում, բնականաբար, դա կազդի համաշխարհային տնտեսության վրա, և նմանատիպ մտահոգությունները արտահայտված են նաև բյուջեում: Մտահոգության առկա լինելը չի նշանակում երևույթի ռիսկայնություն: Մյուս տարի եթե լինեն եվրոպական երկրներից եկող կատակլիզմներ, եթե գյուղատնտեսությունը էական կլիմայական պայմանների փոփոխության դեպքում ունենա կատաստրոֆիկ փոփոխություններ, բնականաբար, կարող են լինել որոշակի խնդիրներ: Այլ հավասար պայմանների դեպքում բյուջեն իրատեսական է, և եկամուտները կհավաքագրվեն՝ ինչպես նախատեսված է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Որպես նախկին ԿԲ ներկայացուցիչ և ֆինանսների ներկա նախարար՝ Վ. Գաբրիելյանը հայտարարեց, որ բանկային համակագը հարկերից ազատված չէ: Բանկային համակարգում ընդամենը 1 տեսակի հարկ չի կիրառվում՝ ԱԱՀ, որը ՀՀ յուրահատկություն չէ: Նախարարի խոսքով՝ ԱԱՀ-ով հարկվում են որոշ գործառնություններ, չեն հարկվում ֆինանսական գործառնությունները, քանի որ դա բերում է լրացուցիչ բարդ, խիստ ծախսատար վարչարարության, որն անմիջապես տանում է վարկային ռեսուրսների խստացման:

«Գյուղատնտեսության ոլորտում ստվերը դժվար է գնահատել. ինչպես ՀՀ-ում, այնպես էլ աշխարհի երկրների մեծամանությունում, գյուղատնտեսությունում դժվար է գնահատական տալ, որովհետև որոշակի ծառայություններ կարող են լրահաշվառվել, չհաշվառվել և այլն»,- նշեց Վ. Գաբրիելյանը՝ փաստելով, որ ստվեր ունենք տնտեսության բազմաթիվ այլ ոլորտներում ևս:

Վ. Գաբրիելյանի խոսքով՝ 90 հազ. դոլար և ավելի արժողությամբ մի քանի հազար մեքենա կա ՀՀ-ում, և, նախնական գնահատականներով, պետք է գոնե 1 մլրդ կամ մի քիչ ավելի եկամուտ գա:

Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին, թե արդյոք բավարար համարո՞ւմ է նախարարը Ընդերքի մասին օրենսգրքի փոփոխությունների արդյունքում հարկային մուտքերի սպասվելիք ավելացումը, Վ. Գաբրիելյանը նշեց. «Մեր գնահատականներով՝ 2010-ի նկատմամբ 2.5 մլրդ դրամի չափով ավելացում պետք է լինի: Մեր դրած ռեժիմն անցել է միջազգային փորձագիտական գնահատականներ: Կարելի է շատ ավելի շատ հարկել, բնականաբար, եթե լինեն այլ պայմաններ, և նայած թե որ միջազգային գների որ ժամանակահատվածի համար ենք նայել: 2011-ի համար նայելիս կփոխվի: Մենք բավարար ենք համարում այդ հարկումը, քանի որ պետք է այնպիսի ռեժիմ սահմանեինք, որը միաժամանակ վերցնում էր ընդերքի օգտագործման արդարացի վճար տնտեսվարողներից, և միևնույն ժամանակ խրախուսում էր, որ տնտեսավորղները գան և օգտագործեն ռեսուրսները: Դա բավարար մեխանիզմ է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում