Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 11-ին`ժամը 10.05-ին, տեղեկատվություն է ստացվել, որ մկնդեղից թունավորումով Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Աշնակ գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Ս. Ղուկասյանը:
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:










































