Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկ և բնական պաշարների նախարարության խորհրդատու Սալահադդին Չիմենն Իրաքում տեղի ունեցած նավթի ու գազի մասին կոնգրեսում հայտարարել է, որ Իրաքը կարող է միանալ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև կնքված գազային համաձայնագրին, որը դիտարկում է Թուրքիայի տարածքում նոր գազատար կառուցելու հնարավորությունը.
«Մեզ համար կարևոր է Իրաքի մասնակցությունն այդ նախագծին, քանի որ Իրաքն էլ գազամատակարար երկիր է։ Աշխարհում աճում է էներգակիրների կարիքը, իսկ Թուրքիայի ռազմավարական դիրքը կարևոր դեր է խաղում տարածաշրջանի և էներգետիկ անվտանգության հարցում»։
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 25-ին Թուրքիան և Ադրբեջանն Իզմիրում կնքեցին գազային համաձայնագրերի փաթեթ, ըստ որի՝ Անկարան և Բաքուն Թուրքիայի տարածքում կառուցելու են նոր գազատար՝ հաշվի առնելով, որ մինչև 2025 թվականն Ադրբեջանը տարեկան արդյունահանելու է 50 միլիարդ խորանարդ մետր գազ, որի մեծ մասն արտահանվելու է։










































