Եգիպտոսի քաղաքական ուժերը երկրում իշխող ռազմական հրամանատարությանը մինչև չորեքշաբթի ժամանակ են տվել`երկրում բանակի ազդեցությունն ուժեղացնող սահմանադրական որոշումը հետ կանչելու համար: Ինչպես հաղորդում է իսրայելական MIGnews գործակալությունը, հակառակ դեպքում նրանք խոստանում են ուրբաթ կազմակերպել հակազինվորական բողոքի ցույցեր:
Իսլամիստական և լիբերալ կուսակցությունները, այդ թվում՝ «Ազատություն և արդարություն»-ը («Մուսուլման եղբայրներ») հայտարարել են, որ բանակը նախկինի պես պետք է ունենա հատուկ կարգավիճակ, բայց միայն ազգային անվտանգության կոնտեքստում:
Այս ամիս ավելի վաղ Եգիպտոսի նախարարների խորհուրդն առաջարկել էր սահմանադրության հիմնական սկզբունքները նկարագրող մի փաստաթուղթ, որով զինվորականներին բացառիկ հնարավորություն է տրվում հաստատել երկրի ներքին քաղաքականությանը վերաբերող ցանկացած օրինագիծ:








































