«Մանչեսթեր Սիթի»-ի հենակետային կիսապաշտպան Նայջել դե Յոնգը հայտնվել է Մադրիդի «Ռեալ»-ի հետաքրքրությունների ոլորտում: Իսպանական ակումբը պատրաստ է հոլանդացու տրանսֆերի դիմաց առաջարկել 20 մլն ֆունտ: «Արքայական ակումբ»-ի սկաուտներն արդեն հետևել են ֆուտբոլիստի խաղին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում՝ «Վիլյառեալ»-ի դեմ կայացած մրցավեճում:
Կիսապաշտպանի պայմանագրի ժամկետն անգլիական ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին, իսկ նոր պայմանագրի շուրջ բանակցություններն առայժմ արդյունք չեն տալիս:







































