Այսօր ողջ Բրիտանիայով մեկ բազմություն էր հավաքվել` խորին հարգանքի տուրք մատուցելու քաջ զինվորների հիշատակին, ովքեր զոհվել էին հանուն հայրենիքի:
Թագուհու գլխավորությամբ հանդիսավոր արարողություն տեղի ունեցավ Վայթհոլում, հազարավոր մարդիկ էին հավաքվել` նշելու Հիշատակի կիրակին:
Քեյթ Միդդլթոնը առաջին անգամ էր ներկա գտնվում արարողությանը: Թագուհու հետ էին նաև արքայազն Ֆիլիպը, Չարլզը և Վիլյամը:
Ազնվականները և երկրի ղեկավար քաղաքական գործիչները ծաղկեպսակներ դրեցին և երկու րոպե լռությամբ հարգեցին զոհված զինվորների հիշատակը: Սակայն դրանից ժամեր չանցած գողերը հափշտակել են նվիրատվության տուփը:











































