ԱԻՆ լրատվական ծառայությունը «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ին, ժամը 14.22-ին ահազանգ է ստացվել, որ Տիչինա-Ոսկանյան փողոցների խաչմերուկի հարակից տարածքում տեղի է ունեցել գազի արտահոսք և բռնկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: «1֊04» ծառայության աշխատակիցները վերացրել են վթարը: