ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հավատացնում է, որ Ազգային ժողովի նախագահի թեկնածուի առաջադրման հարցը կուսակցության ներսում մրցակցություն չի առաջացրել: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
Նրա խոսքով՝ խորհրդարանի խոսնակի պաշտոնը մեկն է, և երբ օրը գա, հենց այդ մեկին էլ ՀՀԿ-ն կառաջադրի: «Թեկնածուի անունը կորոշվի ՀՀԿ քաղխորհրդի նիստում: Բոլոր առաջադրումներից մի քանի օր առաջ էլ հենց ՀՀԿ-ն քննարկումներ կկազմակերպի»,- ասաց Գալուստ Սահակյանը` միաժամանակ զերծ մնալով հայտնել հավանական թեկնածուի անունը: