Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

2030 թ.-ին շաքարային դիաբետի տարածումը կհասնի 450 միլիոնի. Ինչպե՞ս զերծ մնալ շաքարախտից

Այսօր շաքարախտի՝ դիաբետի դեմ պայքարի օրն է: Թեմայի շուրջ այսօր ասուլիսի էր հրավիրված «Շաքարախտի» հայկական ասոցիացիայի նախագահ, Երևանի գլխավոր էնդոկրինոլոգ Էլզա Հայրապետյանը: Վերջինս նկատեց, որ այն մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում, իսկ աճը, որը կանխատեսվում է, աղետալի է, քանի որ 2030 թ. նախատեսվում է, որ շաքարային դիաբետի տարածումը կհասնի 450 միլիոնի:

Հիվանդությունը նա բաժանեց երկու տեսակի՝ 1-ին, երբ օրգանիզմում բացակայում է ինսուլինը, 2-րդը սխալ ապրելակերպի հետևանք է, որը ավելի մեծ տարածում ունի:

Էլզա Հայրապետյանի խոսքով՝ նշվում է, թե Հայաստանում մոտավորապես 50 հազար շաքարախտով հիվանդ կա, դա մոտավոր թիվ է, քանի որ շատերը չգիտեն, որ հիվանդ են, մի մասն էլ իմանալով հանդերձ չի հաշվառվել: Վերջինս օրինակ բերեց, որ անցյալ տարի այս օրը «Էրեբունի» բժշկական կենտրոնում որոշել են պատահական հաճախորդների գլյուկոզան և ցավով արձանագրել, որ նրանցից շատերը տառապել են շաքարախտով՝ չիմանալով այդ մասին:

Էլզա Հայրապետյանը հավաստեց, որ շաքարախտը ժամանակին հայտնաբերելու դեպքում հնարավոր է զերծ մնալ բարդություններից: Քանի որ հիվանդը կոնկրետ գլյուկոզայի ավելցուկից չի մահանում, այլ անոթների ախտահարումից, ինչը բերում է ուղեղի կաթվածի, երիկամային անբավարարվածության: Իսկ ժամանակին ախտորոշման դեպքում մարդը կարող է ապրել այնքան, ինչքան որ կապեր առանց շաքարախտով հիվանդանալու, եթե իհարկե՝ ապրի ճիշտ ապրելակերպով:

Էլզա Հայրապետյանը շեշտեց, որ Հայաստանում առողջ ապրելակերպի քարոզչությունը դեռևս բավարար չափով չի իրականացվում: Նկատելով հանդերձ, որ չնայած քարոզվում է, որ ծխելը վնասակար է առողջությանը, սակայն ծխողները շատանում են, և այն կանայք ու աղջիկները, ովքեր մի քանի տարի առաջ անգամ չէին մտածում ծխելու մասին, հիմա ծխում են: Բացի այդ սնվում են ոչ միայն սխալ սննդակարգով, այլև ռեժիմով: Ուտում են ինչպես պատահի, երբ պատահի և ինչ պատահի: Այնինչ՝ այդ ռեժիմը թույլատրելի է ամսվա մեջ գոնե մեկ անգամ:

Արդյունքում մարդիկ ավելորդ քաշ են կուտակում ինչը հակացուցված է շաքարային դիաբետի դեպքում: Սակայն շատերը, հատկապես հայ տղամարդիկ հպարտանում են իրենց հեղինակային և ավտորիտար փորով:

Ինչևէ, գլխավոր էնդոկրինոլոգը խորհուրդ տվեց զերծ մնալ ճարպային ուտեստներից՝ հատկապես կենդանական յուղից և օգտագործել բուսական յուղ: Ինչպես նաև սննդակարգում նվազեցնել գլյուկոզան: Եվ հիշեցրեց որ շաքարը սպիտակ թույն է, որը գերազանցելու դեպքում ինսուլինը 2-3 անգամ արագ է աշխատում: Ավելին՝ առհասարակ ոչինչ չչարաշահել: Իսկ սպիտակուցները շատ անհրաժեշտ են, վիտամիններն էլ ապահովում են մեր նութափոխանակությունը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե հիվանդությունը գենետիկորեն փոխանցվո՞ւմ է՝ նշեց, որ եթե ծնողներից մեկը հիվանդ է, հավանականություն կա, որ 25 տոկոսով կարող է ժառանգվել հիվանդությունը, երկու ծնողների հիվանդության դեպքում՝ 50 տոկոսով: Բայց լինում են դեպքեր, որ ծնողները հիվանդ են լինում, բայց առողջ երեխաներ են ծնվում:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե Հայաստանում շաքարախտի դեմ պայքարի ազգային ծրագիր կա՞, թե՞ ոչ՝ նշեց, որ ցավոք սրտի, չկա և շտապեց ուրախացնել: Նրա փոխանցմամբ՝ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը արտասահմանից այս տարի մասնագետների է հրավիրել, ովքեր աշխատում են շաքարախտի ազգային ծրագրի վրա: Դրա արդյունքում հնարավոր կլինի ավելի լիարժեք օգնել շաքարախտով հիվանդներին: Իսկ Հայաստանը, ըստ նրա, այն երջանիկ երկրներից է, որտեղ ազգաբնակչությունը ինսուլինով ապահովված է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում