ԱԻՆ լրատվական ծառայությունը «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 90 տանը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է ավտոմեքենա: Հդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է Գ. Մինասյանին պատկանող «Վազ 2101» մակնիշի 25 ԼՏ 922 պետհամարանիշով ավտոմեքենայի խցիկը: