Թուրքական Վան նահանգում չորեքշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժի պատճառով զոհերի թիվը հասել է 40-ի: Այս մասին հաղորդում է France-Press գործակալությունը:
Մինչ այդ հաղորդվում էր 30 զոհի մասին: 5,6 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, նոյեմբերի 9-ին:
Հաղորդվում է նաև, որ երկրորդ երկրաշարժից հետո փրկարարները փլատակների տակից հանել են 30 ողջ մնացած մարդու:








































