Ռուսաստանը և Ճապոնիան այսօր Հոնոլուլուում ստորագրել են հուշագիր երկու երկրների տնտեսության արդիականացման վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ տնտեսական զարգացման նախարար Էլվիրա Նաբիլուլինը և Ճապոնիայի առևտրի, արդյունաբերության և տնտեսության նախարար Յուկիո Էդանոն: Այս մասին հաղորդում է РИА Новости-ին:
‹‹Ճապոնիան ինովացիոն զարգացման առաջատարներից է, և նրա փորձը կարող է օգտակար լինել Ռուսաստանի զարգացման համար››,- ասել է ՌԴ նախարարը:
‹‹Կողմերը գտնում են, որ էներգաարդյունավետության բարձրացումը և էներգիայի արդիականացված աղբյուրների օգտագործումը համարվում են ընդհանուր նպատակներ››,- ասված է հուշագրում:
Թեև հուշագիրը չի համարվում միջազգային փաստաթուղթ և իրավական ուժ չունի, սակայն ճապոնացի նախարարի համոզմամբ՝ այն կխթանի երկու երկրների տնտեսական զարգացմանը:









































