ՆԱՏՕ-ն կշարունակի դեպի Արևելք ընդարձակման քաղաքականությունը, բայց ինչ վերաբերում Է Վրաստանին, ապա նրա թեկնածության շուրջ լիակատար պարզություն չկա, այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Մոսկվայում ՆԱՏՕ-ի տեղեկատվական բյուրոյի տնօրեն Ռոբերտ Պշելը, տեղեկացնում է РИА Новости-ն:
Մեկնաբանելով պաշտոնական Թբիլիսիի հեռանկարները, որը երազում է միանալ ՆԱՏՕ-ին, Պշելն ասել է. «Աշխատանք է ընթանում ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի շրջանակներում, ոչ ոք չի կարող պատասխանել այն հարցին՝ երբ դա տեղի կունենա: Դա կախված Է Վրաստանից»: Նա հիշեցրել է, որ, Լիսաբոնի գագաթնաժողովում ընդունված հայեցակարգի համաձայն` ՆԱՏՕ-ն պահպանում է «բաց դռների» քաղաքականությունը: