Բահրեյնում ձերբակալվել են երկրի կառավարական շենքերի և Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակում կազմակերպող խմբավորման անդամները: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այս խմբավորման 4 անդամ ձերբակալվել է Քաթարում, ևս մեկը նոյեմբերի սկզբին բռնվել էր Բահրեյնում: Այս մասին հաղորդում են երկրի իրավապահ մարմինները:









































