Սիրիական իշխանությունները ձգտում են երկրում խաղաղություն պահպանել, սակայն Սիրիան ենթարկվում է աննախադեպ ճնշումների: Այս մասին, BBC-ի հաղորդմամբ, հայտարարել է Սիրիայի վարչապետ Ադել Սաֆարը Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպման ժամանակ:
Ըստ Սաֆարի՝ Սիրիան կարող է հպարտանալ տարբեր կրոնների դավանող ժողովուրդների գոյակցությամբ:
‹‹Սակայն, ցավոք սրտի, մեր երկիրը ենթարկվում է աննախադեպ ճնշման, ինչի հետևանքով այս գոյակցությունը կարող է վերանալ››,- հայտարարել է Ադել Սաֆարը:










































