Պաշտոնապես ասվում է, որ առնվազն մեկ պայթյուն է տեղի ունեցել Իրանի մայրաքաղաք Թեհրանի արևմտյան հատվածում տեղակայված ռազմական բազայում:
Ըստ Fars գործակալության հաղորդման՝ մի քանի մարդ է զոհվել զենքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո: Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:
Պայթյունը լսվել է կենտրոնական Թեհրանից 40 կմ հեռավորության վրա: Ըստ Fars-ի հաղորդման՝ պայթյունը տեղի է ունեցել հեղափոխական գվարդիայի բազայում:
Առայժմ պարզ չէ, թե ի՞նչն է եղել պայթյունի պատճառը:










































