Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Բուլղարիայի նախագահ Գեորգի Պիրվանովը հայտարարել է, որ երկու օր անց մեկնելու է Ադրբեջան։ Նրան ուղեկցելու է տնտեսության, էներգետիկայի ու զբոսաշրջության նախարար Տրայչո Տրայկովը։
Ադրբեջանում նրանք մասնավորապես քննարկելու են դեպի Բուլղարիա ադրբեջանական գազի առաքումների հարցը։ Բուլղարական կողմը մտադիր է 1 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ ներկրել։
Ակնկալվում է, որ Բուլղարիայի նախագահի ադրբեջանական այցի ժամանակ կնքվելու է 5 համաձայնագիր։









































