Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ։ Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում։
Հանդիպման ժամանակ Քեմերոնը հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Բացի այդ, Քեմերոնը հայտարարել է, որ աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացին և Վրաստանում իրականացված տնտեսական ու քաղաքական բարեփոխումներին։
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Մեծ Բրիտանիա է մեկնել «Միջազգային դեմոկրատների միավորման» կոնֆերանսին մասնակցելու համար։











































