Եմենի Թաիզ մարզում կառավարական զորքերը կրակ են բացել նախագահի հրաժարականը պահանջող ցուցարարների վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ:
Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը, Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհին հավատարիմ ուժերը տարբեր կողմերից փորձել են գրոհել ցուցարարների ճամբարը: Հրազենային զենքի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 14, վիրավորվել 25 մարդ: Նրանց ճնշող մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են:










































