«Շվեյցարիայի վարչապետը հեծանվով է գնում աշխատանքի, օրինակ՝ հիմա, նալելով Ձեզ, դժվար եմ պատկերացնում, որ դուք հեծանվով կգնաք աշխատանքի»,- Panorama.am-ի հաղորդմամբ, երեկ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» կազմակերպած քննարկման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմելով՝ ասաց մի երիտասարդ, որը նախապես ներկայացավ որպես բլոգեր»,- գրում է «Առավոտ»-ը և հավելում.
«Բլոգերն ի՞նչ է»,- կատակով նկատեց վարչապետ Սարգսյանը ու հավելեց. «Քո պատկերացումները իմ մասին իրականությունից բավական հեռու են»:
Փոքր դադարից հետո նա ասաց, որ հեծանիվ ունի, քշում է մեծ հաճույքով, այնուհետև շարունակեց. «Շատ հաճախ, ինչպես սովորական մարդ, քայլում եմ փողոցներով, գնում եմ սրճարաններ… շատ հաճախ: Մեր հասարակության մեջ չինովնիկի մասին վատ պատկերացումներ են ունենում մարդիկ, բայց հավատացեք՝ պետական կառավարման համակարգում նորմալ մարդիկ կազմում են մեծամասնություն»»,- հավելում է «Առավոտ»-ը:










































