Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը «ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ առաջիկա օրերին հայաստանյան բուհերի բարձր առաջադիմություն ցուցաբերած մի քանի հարյուր սոցիալապես անապահով ուսանողներ կարժանանան ԲՀԿ առաջնորդի անվան կրթաթոշակի:
«Հիշեցնենք, որ բուհերի ռեկտորները հրաժարվել են փող (նվիրատվություններ) վերցնել Գագիկ Ծառուկյանից, ինչը «Առավոտ»-ում հաստատել էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա՝ պետական բուհերի ռեկտորների արձագանքը բնական Է, քանի որ հիմնադրամի հարցերով զբաղվող Վահե Էնֆիաջյանը խուսափել էր դիմել իրեն՝ լավ սովորող ուսանողների ցանկը վերցնելու համար: Փաստորեն, հիմա ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը գոնե այս մասով սառեցված Է»:









































