Honda ընկերությունը Տոկիոյում, ուրիշ նոր մեքենաների հետ միասին, կցուցադրի նաև Advanced Cruiser-X (AC-X) հիբրիդային մեքենան:
Նոր մեքենայի արտաքին տեսքը սպորտային է, ներսի հատվածը ֆուտուրիստական ոճով է արված:
Honda ընկերությունը նշում է, որ Advanced Cruiser-X մեքենան նախատեսված է ինչպես քաղաքում երթևեկելու, այնպես էլ երկար ճանապարհորդության համար:
Compulenta.ru-ն հայտնում է, որ մեքենան հիբրիդային է քանի որ ունի էլեկտրական և բենզինով աշխատող՝ 1,6 լ տարողությամբ շարժիչներ:
Բենզինի ծախսը կազմում է 0,9 լիտր 100 կմ-ում: