Ալյասկայի արևմուտքում և հյուսիս-արևմուտքում տեղի է ունեցել ռեկորդային հզորության փոթորիկ, որը համարվում է ամենաուժեղը վերջին 40 տարիների ընթացքում: Քամու առավել ուժեղ հոսանքներ են գրանցվել Ուելսում, որտեղ քամու արագությունը հասել է 40 մետր վայրկյանի:
Ինչպես հաղորդում է Fox News-ը, փոթորիկի հետևանքով փողոցները ջրով են լցվել, որոշ գյուղերում ջուրը հասել է բնակելի տների մակարդակին, էլեկտրականության հետ կապված խափանումներ են եծել: Առաջացել է ջրհեղեղի վտանգ: