ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Իրանի և Մերձավոր Արեւելքի հարցերով ամենաազդեցիկ խորհրդականներից մեկը` Դենիս Ռոսը հայտարարել է, որ պատրաստվում է հրաժարական տալ:
Դիվանագետը Օբամայի վարչակազմում սկսել է աշխատել 2009 թվականից, մինչ այդ ԱՄՆ-ի նախկին երկու նախագահների խորհրդականն էր:
Հրաժարականը Դենիս Ռոսը պայմանավորել է անձնական դրդապատճառներով: