News Georgia-ի փոխանցմամբ՝ երկօրյա այցով Վրաստանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն Իրանին կոչ է արել հրաժարվել իր միջուկային ծրագրից՝ ընդգծելով այդ խնդրի քաղաքական որոշման փնտրման անհրաժեշտությունը.
«Իրանի առաջնորդները պետք է դադարեցնեն միջուկային ոլորտում իրենց մշակումները։ Սա միջազգային մակարդակի հարց է։ Անհրաժեշտ է գտնել այն խնդիրների քաղաքական լուծման տարբերակները, որոնք կարող են առնչվել Իրանի միջուկային ծրագրի հետ»։
Հիշեցնենք, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱԷՄԳ-ի զեկույցում նշված էր, թե Իրանը մինչև 2003 թվականը աշխատանքներ է տարել միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ, և որ այդ գործունեությունը կարող է սկսվել նաև այսօր։