News Georgia-ի փոխանցմամբ՝ Նորվեգիայի արտգործնախարար Յոնաս Գահր Շտյորեն իր տարածաշրջանային այցի շրջանակներում այսօր ժամանել է Վրաստան։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ մամլո և տեղեկատվության դեպարտամենտը։
Նշվում է, որ սա Շտյորեի առաջին պաշտոնական վրացական այցն է։ Այսօր նրան ընդունելու է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն։ Ընդհանուր առմամբ, Շտյորեն բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ է անցկացնելու, որոնցում քննարկվելու է երկկողմանի հարաբերությունների զարգացման հարցը։
Շտյորեն մասնակցելու է նաև մշակութային միջոցառումների։