Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հիշեցրեց, որ Freedom House-ի ուսումնասիրությունների արդյունքում Հայաստանը դասվում է ոչ ազատ երկրների կարգին` հաշվի առնելով իրավական, քաղաքական և տնտեսական պայմանները: Հասարակական ուսումնասիրությունների նախատիպով՝ Հայաստանի խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ևս հարցումներ անցկացրեց 50 լրատվամիջոցների շրջանակներում: Այսպիսով, Հայաստանը 66 միավորով դասվում է ոչ ազատների դասին: Ինչքան բարձր են միավորները, այնքան ցածր է խոսքի ազատության վիճակը: