ԱՄՆ ամենախոշոր հիպոթեքային բանկը` Fannie Mae-ը, 7.8 մլրդ դոլարի օգնություն է խնդրել դաշնային կառավարությունից կրած ֆինանսական վնասները փակելու համար: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
2008 թ. Fannie Mae-ը և ևս մեկ հիպոթեքային բանկ` Freddie Mac-ը, կառավարությունից ստացել էին հսկայական ֆինանսական օգնություն՝ 169 մլրդ դոլարի չափով:
Այս երկու բանկերին օգնության ծրագիրը համարվում է ԱՄՆ կառավարության կողմից բոլոր ժամանակներում ձեռնարկած ամենաթանկ ծրագիրը: