Ռուսաստանը, Աստանայի համատեղ հայտարարության համաձայն` կակտիվացնի իր միջնորդական ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ,- կիրակի օրը՝ դեկտեմբերի 12-ին, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը:
«Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում հակամարտության արդար լուծման ուղղությամբ»,- նշել է նա` ընդգծելով, որ դա իր արտացոլումն է գտել Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ստորագրված հայտարարության մեջ: Ռուս դիվանագետի խոսքով, հակամարտության լուծման ուղղությամբ հետագա համատեղ քայլերը քննարկվել են նաև Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի ավարտից հետո կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ,- տեղեկացնում են ադրբեջանական գործակալությունները:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացում կողմերը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը: